Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 182-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 224-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 182-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի (ՀՎՀՀ` 02269952) կողմից «Ցենտրալ Մեդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 01068581) 2026 թվականի մարտի 5-ին կնքված՝ N ՎԸ-001/2026 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 100 հատ թեստի համար նախատեսված թրոմբոէլաստոմետռի ռեագենտների, կուվետների և դոզատորի ծայրիկների ձեռքբերում՝ 6,003,626.60 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2026 թվականի մարտի 31-ի «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը բժշկական սարքավորումների և պարագաների նվիրաբերում» ծրագրի մասին» N 182-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականաց- ման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Երևան

22.04.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։