Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-04-30-ից մինչև 2020-06-25։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐ

Հոդված 23. Կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու կարգը

գործել է մինչև 2020-06-25Բացել ARLIS-ում

Հոդված 23. Կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու կարգը

1. Կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկվում է՝

1) յուրաքանչյուր երեխայի, առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորողի համար` մահացած կերակրողի վերջին զինծառայության պաշտոնը զբաղեցրած, նույն զինվորական կոչումը ունեցող և 20 տարվա զինվորական ծառայության ստաժ ունեցող զինծառայողի համար հաշվարկվող՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի 60 տոկոսի չափով.

2) երկու ծնողին կորցրած մինչև 18 տարեկան յուրաքանչյուր երեխայի, առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորողի համար` մահացած կերակրողի վերջին զինծառայության պաշտոնը զբաղեցրած, նույն զինվորական կոչումը և 20 տարվա զինվորական ծառայության ստաժ ունեցող զինծառայողի համար հաշվարկվող՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի 80 տոկոսի չափով.

3) ընտանիքի` սույն օրենքի 13-րդ հոդվածում նշված յուրաքանչյուր մյուս անդամի համար` մահացած կերակրողի վերջին զինծառայության պաշտոնը զբաղեցրած, նույն զինվորական կոչումը և 20 օրացուցային տարվա զինվորական ծառայության ստաժ ունեցող զինծառայողի համար հաշվարկվող՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի 40 տոկոսի չափով:

2. Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի (այդ թվում՝ երկու ծնողին կորցրած երեխայի, առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորողի) կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը սահմանում է Կառավարությունը:

3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված կարգով հաշվարկված՝ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը չի կարող պակաս լինել Կառավարության սահմանած նվազագույն կենսաթոշակի չափից:

4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի (եթե նրա համար վարձատրության չափ սահմանված չի եղել) ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելիս հիմք է ընդունվում պայմանագրային ծառայության շարքային կազմի «ավագ սերժանտ» զինվորական կոչում և 20 տարվա զինվորական ծառայության ստաժ ունեցող զինծառայողի անձնական գործակիցը:

(23-րդ հոդվածը լրաց. 19.03.12 ՀՕ-100-Ն, փոփ. 13.11.12 ՀՕ-202-Ն, խմբ. 11.12.13 ՀՕ-121-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-290-Ն, 28.03.19 ՀՕ-7-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։