Հոդված 40. Քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող անձին կենսաթոշակ նշանակելը և վճարելը
Հոդված 40. Քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող անձին կենսաթոշակ նշանակելը և վճարելը
1. Քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող անձն իրեն կենսաթոշակ նշանակելու, վճարելու կամ բժշկասոցիալական փորձաքննության ենթարկվելու համար գրավոր դիմում է քրեակատարողական հիմնարկի ղեկավարին:
Քրեակատարողական հիմնարկի ղեկավարը պատիժը կրող անձի գրավոր դիմումի հիման վրա տասը աշխատանքային օրվա ընթացքում նախապատրաստում է նրան կենսաթոշակ նշանակելու, վճարելու կամ բժշկասոցիալական փորձաքննության ենթարկելու համար անհրաժեշտ` օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերը և ներկայացնում կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում կամ բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու մարմին:
2. Քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող անձին, ինչպես նաև կալանավորված անձին կենսաթոշակ նշանակելու, վճարելու առանձնահատկությունները և բժշկասոցիալական փորձաքննության ենթարկելու կարգը սահմանում է Կառավարությունը:
(40-րդ հոդվածը լրաց. 16.12.16 ՀՕ-221-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-290-Ն, 18.06.20 ՀՕ-322-Ն)