Գլուխ 3 · ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐ
Հոդված 24. Ամսական դրամական բավարարումը որոշելու կարգը
Հոդված 24. Ամսական դրամական բավարարումը որոշելու կարգը
1. Զինծառայողին կենսաթոշակ նշանակելիս կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմք են ընդունվում նրա զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված ամսական դրամական բավարարումը և սննդի փոխհատուցման գումարը:
2. Զինծառայողին կենսաթոշակ նշանակելիս նրա դրամական բավարարման մեջ հաշվառվող վճարումների տեսակների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(24-րդ հոդվածը փոփ. 19.03.12 ՀՕ-100-Ն)