Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2013-01-01-ից մինչև 2013-07-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐ

Հոդված 21. Հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու կարգը

գործել է մինչև 2013-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 21. Հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու կարգը

1. Հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկվում է`

1) առաջին խմբի հաշմանդամի համար` կենսաթոշակի չափը հաշվարկելու համար սույն օրենքով սահմանված կարգով որոշված դրամական բավարարման և սննդի փոխհատուցման գումարի 70 տոկոսի չափով, սակայն օրենսդրությամբ սահմանված հիմնական կենսաթոշակի 150 տոկոսից ոչ պակաս.

2) երկրորդ խմբի հաշմանդամի համար` կենսաթոշակի չափը հաշվարկելու համար սույն օրենքով սահմանված կարգով որոշված դրամական բավարարման և սննդի փոխհատուցման գումարի 60 տոկոսի չափով, սակայն օրենսդրությամբ սահմանված հիմնական կենսաթոշակի 110 տոկոսից ոչ պակաս.

3) երրորդ խմբի հաշմանդամի համար` կենսաթոշակի չափը հաշվարկելու համար սույն օրենքով սահմանված կարգով որոշված դրամական բավարարման և սննդի փոխհատուցման գումարի 40 տոկոսի չափով, սակայն օրենսդրությամբ սահմանված հիմնական կենսաթոշակի 75 տոկոսից ոչ պակաս:

2. Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափը կազմում է սույն հոդվածով սահմանված` կենսաթոշակի նվազագույն չափի մեկուկեսապատիկը:

(21-րդ հոդվածը փոփ. 13.11.12 ՀՕ-202-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։