Գլուխ 3 · ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐ
Հոդված 24. Զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար դրամական բավարարումը որոշելու կարգը
Հոդված 24. Զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար դրամական բավարարումը որոշելու կարգը
(վերնագիրը փոփ. 13.11.12 ՀՕ-202-Ն)
1. Զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու (վերահաշվարկելու) համար դրամական բավարարումը որոշվում է նրա զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված կարգով հաշվարկված ամսական դրամական բավարարման գումարի և դրանից պահված եկամտային հարկի տարբերության չափով:
2. Զինծառայողին կենսաթոշակ նշանակելիս նրա դրամական բավարարման գումարը որոշելու համար հիմք ընդունվող պաշտոնային դրույքաչափերը, դրամական բավարարման մեջ հաշվառվող վճարումների տեսակների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(24-րդ հոդվածը փոփ. 19.03.12 ՀՕ-100-Ն, փոփ., խմբ. 13.11.12 ՀՕ-202-Ն, լրաց. 20.06.13 ՀՕ-64-Ն)