Անցնել բովանդակությանը

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ՄՅԱՍՆԻԿՅԱՆ ՊՈՂՈՏԱ Հ․53/8 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

21 ապրիլի 2026 թ. N 539-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՄՅԱՍՆԻԿՅԱՆ ՊՈՂՈՏԱ Հ․53/8 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 14.3-րդ հոդվածի 9-րդ և 12-րդ մասերի, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 20.1 կետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշումը.

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի հաշվեկշռում գտնվող հ.19 քարշի ենթակայանի զբաղեցրած Մյասնիկյան պողոտա հ․53/8 հասցեի 518.64քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը «բնակավայրերի» հողերի կատեգորիայից փոփոխել «էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների և էներգետիկայի» հողերի կատեգորիայի:

2. Երևանի քաղաքապետին՝ սույն որոշման 1-ին կետով հողամասի նպատակային նշանակության կատարված փոփոխության մասին 10-օրյա ժամկետում, օրենսդրությամբ սահմանված կարգով, տեղեկացնել Կադաստրի կոմիտե և Քաղաքաշինության կոմիտե՝ կցելով սույն որոշման սահմանված կարգով հաստատված պատճենները։

Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան

2026 թ. ապրիլի 21

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։