Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 ապրիլի 2026 թվականի N 566-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 57.1-ին կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին՝

1) 2024 թվականի սեպտեմբերի 20-ին «ԲԻԼԴՐ ՔՆՍԹՐԱՔՇՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ ՀՀ Շիրակի մարզի «Գյումրու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության ծննդատան մասնաշենքի վերակառուցման աշխատանքների կատարման պետական գնման թիվ ՀՀ ԱՆ ԲՄԱՇՁԲ-2024/3 պայմանագրով նախատեսված աշխատանքների ծավալն ավելացնել պայմանագրի գնի մինչև 115.0 տոկոսի չափով՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի 56-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջը.

2) 2024 թվականի սեպտեմբերի 20-ին «ԲԻԼԴՐ ՔՆՍԹՐԱՔՇՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ ՀՀ Շիրակի մարզի «Գյումրու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության ծննդատան մասնաշենքի վերակառուցման աշխատանքների կատարման պետական գնման թիվ ՀՀ ԱՆ ԲՄԱՇՁԲ-2024/3 պայմանագրով նախատեսված աշխատանքների կատարման ժամկետը սահմանել 2027 թվականի օգոստոսի 1-ը՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի 56-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջը.

3) 2024 թվականի նոյեմբերի 26-ին «ԱԳԷԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ ՀՀ Շիրակի մարզի «Գյումրու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության ծննդատան մասնաշենքի ներքին հարդարման և ինժեներական աշխատանքների տեխնիկական հսկողության գնման թիվ ՀՀ ԱՆ ԳՀԽԾՁԲ-2024/48 պայմանագրով նախատեսված աշխատանքների ծավալն ավելացնել պայմանագրի գնի մինչև 115.0 տոկոսի չափով՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի 56-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջը:

2. Սահմանել, որ սույն որոշումից բխող փոփոխությունների դրույթները տարածվում են 2025 թվականի նոյեմբերի 28-ից ծագած իրավահարաբերությունների վրա:

3. Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշումից բխող փոփոխությունների իրականացումը թիվ ՀՀ ԱՆ ԲՄԱՇՁԲ-2024/3 և ՀՀ ԱՆ ԳՀԽԾՁԲ-2024/48 պայմանագրերում:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

27.04.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։