ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 2109-Ա «22» ապրիլի 2026 թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
Տ. Ավինյան
Հավելված
Երևանի քաղաքապետի
22.04.2026 թ.
հ. 2109-Ա որոշման
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ.Հ. Դիմողը Անշարժ գույքի գտնվելու վայրը Անշարժ գույքի տեսակը Տրամադրվող հասցեն Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը Փոստային դասիչը
1 2 3 4 5 6 7
1 ՀՀ ՏԿԵՆ՝ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵ Ներքին Չարբախ 3-րդ փողոց, հ.31/5 և 31/13 հողամաս Ներքին Չարբախ 3-րդ փողոցի հ.31/5 և 31/13 հասցեներում գտնվող հողամասերին /վկ. հ.30012026-01-0547, հ.31052023-01-0335 և Երևան քաղաքի ավագանու 10.09.2024թ. հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագիծ/, ըստ միավորման հատակագծի, տրամադրել մեկ միասնական հասցե՝ Ներքին Չարբախ 3-րդ փողոց, հ.31/5 01113NUMBELN
2 Աննա Վարդանյան
/լիազորված անձ/
Հմայակ Ալեքսանյան
/սեփականատեր/ Հ. Քաջազնունու փողոց, հ.3 շենք, հ.10 բնակարան Հմայակ Ալեքսանյանին սեփականության իրավունքով պատկանող, Հ. Քաջազնունու փողոցի հ.3 շենքի հ.10 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.20112025-01-0088, ընդհ. բաժն. 3.2քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 22.1քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Հ. Քաջազնունու փողոց, հ.3 շենք, բն.10/1 01063TBEXYKT
3 Աննա Վարդանյան
/լիազորված անձ/
Հմայակ Ալեքսանյան
/սեփականատեր/ Հ. Քաջազնունու փողոց, հ.3 շենք, հ.10 բնակարան Հմայակ Ալեքսանյանին սեփականության իրավունքով պատկանող, Հ. Քաջազնունու փողոցի հ.3 շենքի հ.10 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.20112025-01-0088, ընդհ. բաժն. 3.2քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 35.2քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Հ. Քաջազնունու փողոց, հ.3 շենք, բն.10/2 0106347HXXVR
4 Երեմ Մկրտչյան
/լիազորված անձ/
«ՇԵՆ ՏԱՆԻՔ» ՍՊԸ Գ. Նժդեհի փողոց, հ.30 տարածք «ՇԵՆ ՏԱՆԻՔ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող՝ Գ. Նժդեհի փողոցի հ.30 շենքում գտնվող տարածքին /սեփ. վկ. հ.448981/ տրամադրել հասցե՝ Գ. Նժդեհի փողոց, հ.30 շենք, շինություն հ.35 01113JKMMZG8
5 Յուրա Մարչենկո
/լիազորված անձ/
Ռուբեն Ֆանարջյան և Լիաննա Մադոյան Սարմենի փողոց, հ.90/1 բնակելի տուն Ռուբեն Ֆանարջյանին և Լիաննա Մադոյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող, Սարմենի փողոցի հ.90/1 հասցեում գտնվող բնակելի տան /վկ. հ.25122025-01-0287, ընդհ. բաժն. 23.0քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 202.2քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Սարմենի փողոց, հ.90/6 010635XHAZCZ
Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան