ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 ապրիլի 2026 թվականի
ք. Երևան թիվ 45-Ա
ՀԵՌՈՒՍԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 28-Ի ԹԻՎ 80-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 7-րդ մասով` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի օգոստոսի 28-ի «Թեմատիկ ուղղվածության չափորոշիչները, դրանց հասկացությունները սահմանելու մասին» թիվ 80-Ա որոշումը։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի ապրիլի 30-ից:
Հեռուստատեսության և ռադիոյի
հանձնաժողովի նախագահ Տ. ՀակոբՅԱՆ
2026 թ. ապրիլի 27
ք. Երևան