Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԱՆՆԱ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐԱՅԻԿԻ» ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՎԱՐԿԸ ՎԵՐԱԿԱՌՈՒՑԵԼՈՒ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՍԱՄԲ ՆԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 ապրիլի 2026 թվականի N 582-Ա

«ԱՆՆԱ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐԱՅԻԿԻ» ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՎԱՐԿԸ ՎԵՐԱԿԱՌՈՒՑԵԼՈՒ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՍԱՄԲ ՆԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 430-րդ և 431-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 9-ի «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից բյուջետային վարկեր տրամադրելու մասին» N 727-Ն որոշմամբ «Աննա Ավետիսյան Արայիկի» անհատ ձեռնարկատիրոջը տրամադրված բյուջետային վարկը վերակառուցել վարկի գծով առկա 29,085,981 (քսանինը միլիոն ութսունհինգ հազար ինը հարյուր ութսունմեկ) դրամ մայր գումարի և տոկոսագումարի մնացորդային պարտավորությունների, և սույն կետով սահմանված գումարը միանվագ կերպով վճարվելու դեպքում ներել տրամադրված բյուջետային վարկի գծով առկա 29,085,981 (քսանինը միլիոն ութսունհինգ հազար ինը հարյուր ութսունմեկ) դրամ տույժերի և 1,765,200 (մեկ միլիոն յոթ հարյուր վաթսունհինգ հազար երկու հարյուր) դրամ դատական ծախսի մնացորդային պարտավորությունները:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման կատարումը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

30.04.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։