Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 ապրիլի 2026 թվականի N 599-Ա

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 8-րդ մասերի, 9-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանն ընդունել «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Մ. Մելքոնյան փողոց 16 շենք, 179 շինություն հասցեի պոմպակայանը՝

49.1 քառ. մետր մակերեսով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 31102025-01-0338։ Սեփականատերը բազմաբնակարան բնակելի շենքի զբաղեցրած 0.33919 հեկտար հողամասի և 5944.1 քառ. մետր ընդհանուր օգտագործման տարածքների նկատմամբ ունի 491/182701 բաժնային սեփականության իրավունք) և պոմպակայանի սարքավորումները՝ 25302266 դրամ շուկայական արժեքով՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին։

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում, «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի հետ համատեղ, ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի՝ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից նվիրատվության պայմանագրի կնքման, նվիրատվության պայմանագրի նոտարական վավերացման, պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման աշխատանքները և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերն իրականացնել «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջոցների հաշվին.

2) սույն որոշման 1-ին կետում նշված գույքը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին ամրացնելուց հետո եռամսյա ժամկետում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել համաձայնագիր՝ 2016 թվականի նոյեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ու «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագրի շրջանակներում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալության հանձնելու նպատակով և իրականացնել գույքերի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

4. Առաջարկել «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանն ապահովել սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված համաձայնագրի նոտարական վավերացումը, դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերի կատարումը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

30.04.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ կառավարության 2026 թվականի

ապրիլի 30-ի N 599-Ա որոշման

ՑԱՆԿ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ Մ. ՄԵԼՔՈՆՅԱՆ ՓՈՂՈՑ 16 ՇԵՆՔ, 179 ՇԻՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՑԵԻ ՊՈՄՊԱԿԱՅԱՆԻ

NN

ը/կ Անվանումը Չափի միավորը Քանակը/ զբաղեցրած մակերեսը Միավորի արժեքը (դրամ) Ընդհանուր շուկայական արժեքը

(դրամ)

1 CME 10-5 A-R-I-E-AQQE GRUNDFOS

բաղկացած 3 պոմպից կոմպլեկտ 1 5,610,088.00 5,610,088

2 CME 5-6 X-R-A-E-AQQE GRUNDFOS

բաղկացած 3 պոմպից կոմպլեկտ 1 4,560,531.00 4,560,531

3 Սողնակ DN100 հատ 2 46,446.50 92,893

4 Սողնակ DN80 հատ 2 37,583.00 75,166

5 Հետադարձ փական DN80 հատ 1 24,706.00 24,706

6 Ճկուն միացում DN80 հատ 2 23,983.00 47,966

7 Հետադարձ փական 2" հատ 3 19,380.00 58,140

8 Փական ամերիկանկա 2" հատ 6 14,025.00 84,150

9 Ֆիլտր DN80 հատ 1 16,065.00 16,065

10 Հոսքի տվիչ հատ 2 13,090.00 26,180

11 Մանոմետր 1/2" հատ 4 2,902.00 11,608

12 Փական 1/2" հատ 3 1,952.33 5,857

13 Փական 3/4" հատ 3 3,043.00 9,129

14 Ճնշման ռելե 1" հատ 1 17,850.00 17,850

15 Ընդարձակման բաք 12լ հատ 1 11,050.00 11,050

16 Ղեկավարման արկղ GRUNDFOS հատ 1 172,125.00 172,125

17 Սողնակ DN 65 հատ 2 31,467.00 62,934

18 Հետադարձ փական DN65 հատ 1 21,246.00 21,246

19 Ճկուն միացում DN65 հատ 2 16,699.00 33,398

20 Ֆիլտր DN65 հատ 1 10,676.00 10,676

21 Փական 1 1/4" հատ 6 9,562.50 57,375

22 Հետադարձ փական 1 1/4" հատ 3 16,362.67 49,088

23 Մանոմետր 1/2" հատ 1 2,902.00 2,902

24 Ընդարձակման բաք 8լ հատ 1 9,775.00 9,775

25 Փական 1" հատ 5 3,043.00 15,215

26 Ճնշման ռելե հատ 1 17,850.00 17,850

27 Հոսքի տվիչ հատ 2 13,090.00 26,180

28 Ղեկավարման արկղ GRUNDFOS հատ 1 172,125.00 172,125

Ընդամենը 11,302,266

29 Պոմպակայանի տարածք

(Մ. Մելքոնյան փողոց 16 շենք, 179 շինություն) քառ. մ 49.1 14,000,000

Ընդհանուր 25,302,266

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Ա. Հարությունյան

30.04.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։