Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի ԹԻՎ 377-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԿՈԴ

050.0111 Ն. 21.04.2026

21 ապրիլի 2026 թվականի թիվ 111-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի ԹԻՎ 377-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նպատակ ունենալով տնտեսական նորմատիվների հաշվարկում ներառվող գործիքների վերաբերյալ տեղեկատվությունը համապատասխանեցնել կիրառվող մեթոդաբանությանը,

հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 30-ի «Բանկերից համապարփակ տվյալների ստացման կարգը հաստատելու մասին» թիվ 377-Ն որոշմամբ հաստատված կարգում (այսուհետ՝ Կարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Կարգի բոլոր «երկարաժամկետ ստորադաս փոխառություն» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «ստորադաս ֆինանսական գործիք» բառերով և դրանց հոլովաձևերով,

2) Կարգի 21-րդ կետի 12-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«12) «Ստորադաս ֆինանսական գործիք»՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի թիվ 39-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ի (այսուհետ՝ Կանոնակարգ 2) Հավելված 9-ի և Հավելված 10-ի պահանջներին բավարարող պարտավորություններ,»,

3) Կարգի 52-րդ կետը 3-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ 3.1-րդ ենթակետով.

«3.1) հասարակական և արտադրական նշանակության անշարժ գույքի ձեռքբերում,»,

4) Կարգի 123-րդ կետի «փոխառության փաստացի» բառերը փոխարինել «ֆինանսական գործիքի փաստացի» բառերով,

5) 125-րդ կետի 17-րդ ենթակետի «փոխառության մարման» բառերը փոխարինել «ֆինանսական գործիքի մարման» բառերով,

6) Կարգի 125-րդ կետի 18-րդ ենթակետը «երկարաձգվել» բառից հետո լրացնել «կամ պարտավորությունը (այդ թվում՝ ստորադաս ֆինանսական գործիքը) անժամկետ է» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի մայիսի 1-ից և տարածվում է մայիսի 1-ից սկսվող հաշվետու ժամանակահատվածի համար ներկայացվող տվյալների վրա:

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ` Մ. Գալստյան

Երևան

2026-04-27

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 ապրիլի 2026 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։