Հոդված 11
Հոդված 11.
Օրենքի 42-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Մշտական բնակության վայրից տարբերվող մաքսային մարմնում մաքսային ծառայության պաշտոնի նշանակվելու դեպքում մաքսային ծառայողի և նրա հետ բնակվող ընտանիքի անդամների համար ծառայության վայրում Կառավարության սահմանած կարգով տրամադրվում է բնակելի տարածք կամ բնակելի տարածքի վարձակալման համար ամենամսյա դրամական փոխհատուցում: Ծառայության վայրը մշտական բնակության վայրից տարբերվող համարվելու չափանիշները սահմանում է Կառավարությունը:»: