Գլուխ 9 · ԾԱՌԱՅՈՂԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ, ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ
Հոդված 29. Դրամական օգնությունը Ծառայողի զոհվելու կամ Ծառայողին հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու դեպքում
Հոդված 29. Դրամական օգնությունը Ծառայողի զոհվելու կամ Ծառայողին հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու դեպքում
(վերնագիրը խմբ. 12.05.25 ՀՕ-101-Ն)
1. Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվելու դեպքում՝ Ծառայողի ընտանիքի անդամներին, ինչպես նաև Ծառայողին հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու դեպքում տրվում է միանվագ դրամական օգնություն:
2. Ծառայողի զոհվելու կամ Ծառայողին հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու դեպքում տրվող միանվագ դրամական օգնության չափն ու վճարման կարգը սահմանում է Կառավարությունը:
(29-րդ հոդվածը խմբ. 12.05.25 ՀՕ-101-Ն)