Գլուխ 2 · ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ, ԴՐԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ
Հոդված 6. Շրջակա միջավայրի պահպանության ոլորտում Կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի ղեկավարի իրավասությունները
Հոդված 6. Շրջակա միջավայրի պահպանության ոլորտում Կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի ղեկավարի իրավասությունները
1. Կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի ղեկավարը՝
1) հաստատում է Ծառայության կանոնադրությունը․
2) հաստատում է Ծառայության հաստիքացուցակը․
3) հաստատում է Օրենսդրության խախտումների վերաբերյալ արձանագրության ձևը և տրամադրելու կարգը.
4) սահմանում է Ծառայողի համազգեստի նկարագիրը, այն կրելու կարգը, պայմանները և ժամկետները.
5) սահմանում է Ծառայողի մասնակցության կարգը պետական անտառների, անտառային հողերի և բնության հատուկ պահպանվող տարածքների կենսաբազմազանության մոնիտորինգի իրականացման գործընթացներին։
(6-րդ հոդվածը լրաց. 16.04.26 ՀՕ-142-Ն)