Գլուխ 9 · ԾԱՌԱՅՈՂԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ, ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ
Հոդված 28. Ծառայողի սոցիալական և այլ երաշխիքները
Հոդված 28. Ծառայողի սոցիալական և այլ երաշխիքները
1. Ծառայողի վարձատրության, պարգևատրումների և դրամական օգնության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով։ Ծառայողի կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. Ծառայողի համար նախատեսվում են նաև «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված սոցիալական երաշխիքները։