Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-05-31-ից մինչև 2026-05-06։Բացել գործող տեքստը
Գլուխ 11 · ԾԱՌԱՅՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՈՒԺ, ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐ ԵՎ ԶԵՆՔ ԳՈՐԾԱԴՐԵԼԸ

Հոդված 34. Զենքի գործադրման դեպքերն ու կարգը

գործել է մինչև 2026-05-06Բացել ARLIS-ում

Հոդված 34. Զենքի գործադրման դեպքերն ու կարգը

1. Ծառայողը զենք կարող է գործադրել՝

1) իր վրա կատարվող զինված կամ խմբակային հարձակումը հետ մղելիս, երբ իր կյանքին կամ առողջությանը վտանգ է սպառնում, ինչպես նաև իր զենքին տիրանալու փորձը կանխելիս․

2) Ծառայության կողմից վերահսկվող պետական անտառների, անտառային հողերի, բնության հատուկ պահպանվող տարածքների, շենքերի, շինությունների վրա խմբակային կամ զինված հարձակումը հետ մղելիս․

3) շրջակա միջավայրի պահպանության և անտառային տնտեսության դեմ իրավախախտման փորձ կատարելու պահին հայտնաբերված և զինված դիմադրություն ցույց տվող անձանց արգելանքի վերցնելիս։

2. Ծառայողն իրավունք ունի զենք գործադրելու`

1) տրանսպորտային միջոցը վնասելով կանգնեցնելիս, եթե վարորդը իրական վտանգ է ստեղծում անձանց կյանքի ու առողջության համար և չի ենթարկվում Ծառայողի` տրանսպորտային միջոցը կանգնեցնելու ազդանշաններին.

2) իր կամ այլ մարդկանց կյանքին և առողջությանն անմիջականորեն սպառնացող կենդանիներին վնասազերծելիս.

3) զենք գործադրելու մտադրության մասին նախազգուշական կրակոց արձակելիս, տագնապ հայտարարելիս կամ օգնություն կանչելիս:

3. Ծառայողն իրավունք ունի մարտական վիճակի բերելու զենքը, եթե գտնում է, որ ստեղծված իրավիճակում կարող են ծագել զենք գործադրելու՝ սույն հոդվածով նախատեսված հիմքերը: Մինչև զենքի գործադրումն այն պետք է օգտագործվի նախազգուշական կրակոցի համար, բացառությամբ այն դեպքերի, երբ հապաղումն անմիջական վտանգ է ստեղծում անձանց կյանքի կամ առողջության համար, կամ երբ ստեղծված իրադրությունում նման նախազգուշացումն անհնար է:

4. Ծառայողին զենք հատկացնելն ու հաշվառելն իրականացվում են «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքով սահմանված կարգով:

5. Ծառայողի կողմից գործադրվող ծառայողական զենքի տեսակը, ձևը, մոդելը և քանակը հաստատում է Կառավարությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։