Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 17-Ի N 956-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

7 մայիսի 2026 թվականի N 617-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 17-Ի N 956-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հուլիսի 17-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՄԻՄՈ ԹՐԵՅԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 956-Ա որոշման hավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը․

1) «ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐ» աղյուսակը 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2-րդ կետով՝

« 2. 6306120000 Բրեզենտներ, շվաքարաններ, վրանանման ծածկեր, վրաններ. առագաստներ նավակների համար, վինդսերֆինգի տախտակների կամ ցամաքային տրանսպորտային միջոցների համար. ավտոտուրիստների ճամբարի համար

նախատեսված պիտույքներ Սինթետիկ թելերից տենտեր ջերմոցների համար, առանց ապրանքանիշ կգ 3 661 Չինաստան Չինաստան 12 750 000

».

2) հավելվածի ցանկը 1-ին կետից հետո լրացնել նոր՝ «ՀՈՒՄՔ ՈՒ ՆՅՈՒԹԵՐ» աղյուսակով՝ 1-2-րդ կետերով`

« ՀՈՒՄՔ ՈՒ ՆՅՈՒԹԵՐ

1․ 3920108909 Պլաստմասսայից սալիկներ, թերթեր, թաղանթ ու շերտեր կամ ժապավեններ, այլ՝

ոչ ծակոտկեն և չամրանավորված, ոչ շերտավոր, ոչ հիմնաշերտով և նույնանման ձևով չմիացված

այլ նյութերի հետ Պոլիէթիլենային թաղանթ ջերմոցի համար՝ evo 750ac- 180mic, 141 գլանափաթեթ կգ 8 400 Չինաստան Չինաստան 15 000 000

2․ 0602400000 Կենդանի այլ բույսեր (ներառյալ դրանց արմատները), տնկաշիվեր և ճյուղեր. սնկամարմիններ Վարդեր` պատվաստված կամ չպատվաստված հատ 18 000 ԵՄ երկրներ ԵՄ երկրներ 23 000 000

».

3) հավելվածի ցանկի «ԸՆԴԱՄԵՆԸ» պարբերությունում «436 192 500» թիվը փոխարինել «486 942 500» թվով։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

07.05.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։