Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՈՒՅՔ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ, ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

7 մայիսի 2026 թվականի N 619-Ա

ԳՈՒՅՔ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ, ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը, «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 245-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը և 247-րդ հոդվածը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ «ԷՔՍՊՈ 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսի շրջանակներում Ճապոնիայից Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության անունով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված, ապա «Հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով 2025 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 05100011/291225/0070457 ապրանքների հայտարարագրով հօգուտ պետության հրաժարված 2,665,832 (երկու միլիոն վեց հարյուր վաթսունհինգ հազար ութ հարյուր երեսուներկու) դրամ ընդհանուր արժեքով գույքը (այսուհետ՝ գույք) փոխանցել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը, և վերջինիս կողմից՝ նվիրատվության պայմանագրի հիման վրա, հանձնել սույն որոշման N 1 հավելվածով սահմանված մարմնին և կազմակերպություններին, իսկ N 2 հավելվածով՝ ամրացնել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը։

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում դիմել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե՝ գույքի անհատույց փոխանցման նպատակով.

2) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի հետ համատեղ «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 247-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.

3) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում կնքել նվիրատվության պայմանագրերը սույն որոշման N 1 հավելվածով սահմանված մարմնի և կազմակերպությունների հետ և ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը։

3. Սահմանել, որ գույքը սույն որոշման 1-ին կետով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը փոխանցելու ընթացքում առաջացած ծախսերը ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության միջոցների հաշվին:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

07.05.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2026 թվականի

մայիսի 7-ի N 619-Ա որոշման

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՓՈԽԱՆՑՎՈՂ, ԱՄՐԱՑՎՈՂ ԵՎ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ

ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

NN

ը/կ Գույքի անվանումը

(նկարագրությունը) Քանակը (հատ) Մաքսային արժեքը (դրամ) Ընդհանուր գինը (դրամ)

1. Փոքրածավալ ցուցադրական 3D կառույցի մոդել «Հայաստանի պատմություն ու

մշակույթ» 1 155,078 155,078

2. Փոքրածավալ ցուցադրական 3D կառույցի

մոդել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնություն 1 155,078 155,078

3. Պրոյեկտոր օգտագործված, OPTOMA

WAVE 130RK 2 142,283 284,566

4. Առաստաղին ամրացվող կախիչներ

պրոյեկտորի համար 2 21,911 43,822

5. Պրոյեկտորի հեռակառավարման

վահանակ օգտագործված OPTOMA 2 15,002 30,004

Ընդամենը 668,548

«ՄՇԱԿՈՒՅԹԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄ

1. Փոքրածավալ ցուցադրական 3D կառույցի

մոդել «Նորարարություն» 1 155,078 155,078

2. Փոքրածավալ ցուցադրական 3D կառույցի

մոդել «Ոգի» 1 155,078 155,078

3. Պրոյեկտոր օգտագործված OPTOMA

WAVE 130RK 2 142,283 284,566

4. Առաստաղին ամրացվող կախիչներ

պրոյեկտորի համար 2 21,911 43,822

5. Պրոյեկտորի հեռակառավարման

վահանակ օգտագործված OPTOMA 2 15,002 30,004

Ընդամենը 668,548

«ԹՈՒՄՈ ՍՏԵՂԾԱՐԱՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ»

1. Փոքրածավալ ցուցադրական 3D կառույցի

մոդել «Մասշտաբ» 1 155,078 155,078

2. Փոքրածավալ ցուցադրական 3D կառույցի

մոդել «Տարածություն» 1 155,078 155,078

3. Փոքրածավալ ցուցադրական 3D կառույցի

մոդել «Ազդեցություն» 1 155,078 155,078

4. Պրոյեկտոր օգտագործված OPTOMA

WAVE 130RK 3 142,283 426,849

5. Առաստաղին ամրացվող կախիչներ

պրոյեկտորի համար 3 21,911 65,733

6. Պրոյեկտորի հեռակառավարման

վահանակ օգտագործված OPTOMA 3 15,002 45,006

Ընդամենը 1,002,822

ԸՆԴԱՄԵՆԸ 2,339,919

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Ա. Հարությունյան

07.05.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2026 թվականի

մայիսի 7-ի N 619-Ա որոշման

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ

ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

NN

ը/կ Գույքի անվանումը (նկարագրությունը) Քանակը (հատ) Մաքսային արժեքը (դրամ) Ընդհանուր գինը (դրամ)

1. Մրցանակի գավաթ-արձանիկ ոչ թանկարժեք մետաղից 1 42,528 42,531

2. Ժակետներ այլ մանածագործական նյութերից 8 18,629․5 149,036

3. Տաբատներ բամբակե մանվածքից 6 14,666․6 88,000

4. Շապիկներ բամբակե մանվածքից 6 7,724․3 46,346

Ընդամենը 325,913

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Ա. Հարությունյան

07.05.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։