Հոդված 2
Հոդված 2.
Օրենքի 2-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով․
«4․ Իրավասու ստորաբաժանումում առաջին անգամ պաշտոնի նշանակվող թեկնածուի մասով սահմանված կարգով լիազոր մարմնի ղեկավարի կողմից համապատասխան պաշտոնում նշանակում կատարելու վերաբերյալ իրավական ակտը կայացվելուց հետո՝ եռօրյա ժամկետում, լիազոր մարմնի պաշտոնական կայքէջում հրապարակվում է նշանակված անձի բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացության եզրափակիչ մասը: Անձի կողմից եզրակացության վերաբերյալ գրավոր առարկություններ ներկայացված լինելու և տվյալ անձի գրավոր համաձայնության դեպքում հրապարակվում են նաև այդ առարկությունները։»։