Հոդված 4. Օրենքի 80-րդ հոդվածում՝
Հոդված 4. Օրենքի 80-րդ հոդվածում՝
1) 5-րդ մասի «առնվազն 3000 տպաքանակով հանրապետական տարածում ունեցող մամուլում» բառերը փոխարինել «կառավարչի ինտերնետային կայքում, ինչպես նաև http://www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով.
2) 6-րդ մասի՝
ա. առաջին նախադասության «հաշվեկշիռը հրապարակած թերթի մեկ օրինակը» բառերը փոխարինել «հաշվեկշռի վերաբերյալ հրապարակային ծանուցման նույնականացման համարը կամ հայտարարությունը հրապարակված լինելու փաստը հավաստող էլեկտրոնային փաստաթուղթը, ինչպես նաև հրապարակային ծանուցման հղումը» բառերով,
բ. երկրորդ նախադասության «առնվազն 3000 տպաքանակով հանրապետական տարածում ունեցող մամուլում» բառերը փոխարինել «կառավարչի ինտերնետային կայքում, ինչպես նաև http://www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով: