Հոդված 6
Հոդված 6.
Օրենքի 75-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասի «առնվազն 2000 տպաքանակ ունեցող մամուլում» բառերը փոխարինել «ինտերնետում՝ բանկի տնային էջում, ինչպես նաև http://www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով.
2) 4-րդ մասի՝
ա. առաջին նախադասության «հաշվեկշիռը հրապարակած թերթի մեկ օրինակը» բառերը փոխարինել «հաշվեկշռի վերաբերյալ հրապարակային ծանուցման նույնականացման համարը կամ հայտարարությունը հրապարակված լինելու փաստը հավաստող էլեկտրոնային փաստաթուղթը, ինչպես նաև հրապարակային ծանուցման հղումը» բառերով,
բ. երկրորդ նախադասության «առնվազն 2000 տպաքանակ ունեցող այլ մամուլում» բառերը փոխարինել «ինտերնետում՝ բանկի տնային էջում, ինչպես նաև http://www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով: