Հոդված 4
Հոդված 4.
Օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասում՝
1) երրորդ պարբերության «մամուլով կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով» բառերը փոխարինել «բանկի ինտերնետային տնային էջում, ինչպես նաև http://www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակմամբ» բառերով.
2) չորրորդ պարբերության՝
ա. առաջին նախադասության «մամուլով և (կամ) զանգվածային լրատվության այլ միջոցներով» բառերը փոխարինել «բանկի ինտերնետային տնային էջում, ինչպես նաև http://www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակմամբ» բառերով,
բ. երկրորդ նախադասության «մամուլով և (կամ) զանգվածային լրատվության այլ միջոցներով» բառերը փոխարինել «բանկի ինտերնետային տնային էջում, ինչպես նաև http://www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով: