Հոդված 10. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների իրավունքները
Հոդված 10. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների իրավունքները
1. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններն իրենց խնդիրներն իրականացնելիս իրավունք ունեն`
1) բացահայտ կամ գաղտնի մեթոդներով իրականացնելու սույն օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված միջոցառումները.
2) հատուցումով կամ անհատույց, պայմանագրով կամ առանց դրա համագործակցելու օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հետ գաղտնի համագործակցելու ցանկություն հայտնած անձանց հետ.
3) օգտագործելու օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների պաշտոնատար անձանց, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին պատկանող շինությունները, հատուկ և այլ տեխնիկական ու տրանսպորտային միջոցները:
Ազգային անվտանգության մարմինները և ոստիկանությունը սույն օրենքով սահմանված խնդիրներն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են ստեղծել իրականում գոյություն չունեցող կազմակերպություններ, ինչպես նաև օգտագործել ազգային անվտանգության մարմինների պատրաստած քողարկող փաստաթղթեր:
2. Սույն օրենքով սահմանված կարգով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ կարող են իրականացվել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան` օտարերկրյա պետությունների իրավապահ մարմինների և հատուկ ծառայությունների, միջազգային իրավապահ կազմակերպությունների հարցումների հիման վրա:
3. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններն իրավունք չունեն սույն հոդվածով նախատեսված իրենց իրավունքներն իրականացնելու ի շահ կամ ի վնաս որևէ ֆիզիկական կամ իրավաբանական անձի կամ միջամտելու պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու կուսակցությունների գործունեությանը: