Գլուխ 7 · ՕՏԱՐԵՐԿՐԱՑՈՒ ՀԱՆՁՆՈՒՄԸ ԵՎ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ՁԵՎՈՎ ՀԵՏԱԳԱ ՊԱՏԻԺԸ ԿՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ
Հոդված 40. Օտարերկրացիների հանձնումը և ազատազրկման ձևով հետագա պատիժը կրելու համար փոխանցումը
Հոդված 40. Օտարերկրացիների հանձնումը և ազատազրկման ձևով հետագա պատիժը կրելու համար փոխանցումը
1. Օտարերկրացիների հանձնումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված կարգով:
2. Այն օտարերկրացիները, որոնք ազատազրկման են դատապարտվել Հայաստանի Հանրապետությունում, կարող են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված կարգով փոխանցվել իրենց ծագման պետություն՝ հետագա պատիժը կրելու նպատակով: