Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-07-01-ից մինչև 2022-07-31։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Հոդված 28. Աշխատանքային գործունեության հիմքով տրամադրված ժամանակավոր կացության կարգավիճակն ուժը կորցրած ճանաչելը

գործել է մինչև 2022-07-31Բացել ARLIS-ում

Հոդված 28. Աշխատանքային գործունեության հիմքով տրամադրված ժամանակավոր կացության կարգավիճակն ուժը կորցրած ճանաչելը

(վերնագիրը խմբ. 27.05.21 ՀՕ-267-Ն)

1. Միգրացիայի բնագավառում լիազորված պետական մարմինն ուժը կորցրած է ճանաչում սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով տրամադրված ժամանակավոր կացության կարգավիճակը, եթե՝

ա) սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու պահից 15 աշխատանքային օրվա ընթացքում օտարերկրացու հետ չի կնքվել աշխատանքային (ծառայությունների մատուցման) պայմանագիր.

բ) օտարերկրացու ներկայացրած դիմումի հիման վրա.

գ) օտարերկրացին դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտվել է ազատազրկման կամ սույն օրենքով սահմանված կարգով արտաքսվել է Հայաստանի Հանրապետությունից:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակն ուժը կորցրած ճանաչելու դեպքում միգրացիայի բնագավառում լիազորված պետական մարմինը միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով ծանուցում է օտարերկրացուն և վերջինիս գործատուին որոշման կայացման պահից մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

(28-րդ հոդվածը լրաց. 02.02.10 ՀՕ-3-Ն, փոփ. 22.06.15 ՀՕ-82-Ն, խմբ. 27.05.21 ՀՕ-267-Ն)

(27.05.21 ՀՕ-267-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։