Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2017-02-04-ից մինչև 2018-01-18։Բացել գործող տեքստը

Հոդված 10. Անհատական ծանուցումը ինտերնետի միջոցով

գործել է մինչև 2018-01-18Բացել ARLIS-ում

Հոդված 10. Անհատական ծանուցումը ինտերնետի միջոցով

1. Օրենքով կամ նորմատիվ իրավական այլ ակտով սահմանված այն դեպքերում, երբ նախատեսվում է անհատական ծանուցում, անձը համարվում է պատշաճ ծանուցված նաև այն դեպքում, երբ տեղեկատվությունն ուղարկվել է նրա պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով, և առկա է այն կարդալու մասին էլեկտրոնային հավաստում:

2. Եթե սույն հոդվածի 1-ին մասին համապատասխան ծանուցագիր ուղարկած անձը կամ մարմինը մեկշաբաթյա ժամկետում չի ստանում կարդալու մասին էլեկտրոնային հավաստումը, ապա ծանուցագիրն ուղարկվում է փոստային կապի միջոցով՝ հետադարձ ծանուցմամբ: Ծանուցագիրը փոստային կապի միջոցով ուղարկելուց հետո՝ տասնչորսերորդ օրը, հետադարձ ծանուցում չստանալու դեպքում այն ևս մեկ անգամ ուղարկվում է անձի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով՝ նույն ծանուցագիրը միաժամանակ հրապարակելով Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված հետադարձ ծանուցումը ստանալու պահից, իսկ դրա բացակայության դեպքում նույն մասի երկրորդ նախադասությամբ նախատեսված գործողությունները կատարելուց հետո՝ յոթերորդ օրը, անձը համարվում է պատշաճ ծանուցված:

(10-րդ հոդվածը խմբ. 05.12.13 ՀՕ-114-Ն)

(10-րդ հոդվածը 25.10.17 ՀՕ-176-Ն օրենքի 2-րդ հոդվածի խմբագրությամբ ուժի մեջ կմտնի 01.04.18թ.)

(օրենքը խմբ. 19.03.12 ՀՕ-129-Ն)

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

2007 թ. մայիսի 4

Երևան

ՀՕ-172-Ն

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։