Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2002-11-24-ից մինչև 2004-04-24։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ

Հոդված 44. ԲԱՆԿԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ

գործել է մինչև 2004-04-24Բացել ARLIS-ում

Հոդված 44. ԲԱՆԿԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ

1. Կենտրոնական բանկը կարող է սահմանել բանկային գործունեության հետևյալ հիմնական տնտեսական նորմատիվները`

ա) բանկի կանոնադրական հիմնադրամի և ընդհանուր կապիտալի նվազագույն չափերը.

բ) բանկի ընդհանուր կապիտալի համարժեքության նորմատիվները.

գ) բանկի իրացվելիության նորմատիվները.

դ) մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափը.

ե) բանկի հետ կապված անձանց գծով ռիսկի առավելագույն չափը.

զ) բանկի պարտատերերի գծով ռիսկի առավելագույն չափը.

է) Կենտրոնական բանկում տեղաբաշխվող պարտադիր պահուստների նվազագույն չափը.

ը) արտարժույթի տնօրինման նորմատիվը:

2. Հիմնական տնտեսական նորմատիվները պարտադիր են և պետք է նույնը լինեն Հայաստանի Հանրապետության տարածքում գործող միևնույն տեսակի լիցենզիա ունեցող բոլոր բանկերի համար, բացառությամբ նոր ստեղծվող բանկերի համար սահմանվող` սույն հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով նախատեսված ընդհանուր կապիտալի հիմնական տնտեսական նորմատիվի և օրենքով նախատեսված այլ դեպքերի:

3. Հիմնական տնտեսական նորմատիվների սահմանաչափերը, հաշվարկման կարգը և հաշվարկում մասնակցող տարրերի կազմը սահմանում է Կենտրոնական բանկը:

4. Կենտրոնական բանկը կարող է առանձին բանկի համար սահմանել ավելի խիստ հիմնական տնտեսական նորմատիվներ, քան սահմանված են այլ բանկերի համար, եթե բանկի ցուցանիշերի ամփոփ գնահատականը ցածր է Կենտրոնական բանկի սահմանած ցուցանիշերի ամփոփ գնահատականի չափից, կամ տվյալ բանկի ֆինանսական ցուցանիշերը վատթարացել են, կամ բանկը գործունեություն է ծավալում բարձր ռիսկայնություն ունեցող ոլորտներում:

(44-րդ հոդվածը խմբ., լրաց. 23.10.01 ՀՕ-253)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։