Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2004-06-12-ից մինչև 2005-01-07։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 36. ԿԱՊԻՏԱԼԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԱՐԳԵԼՈՒՄԸ: ՇԱՀԱԲԱԺԻՆՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ ՄԻԱՅՆ ՇԱՀՈՒՅԹԻ ՀԱՇՎԻՆ

գործել է մինչև 2005-01-07Բացել ARLIS-ում

Հոդված 36. ԿԱՊԻՏԱԼԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԱՐԳԵԼՈՒՄԸ: ՇԱՀԱԲԱԺԻՆՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ ՄԻԱՅՆ ՇԱՀՈՒՅԹԻ ՀԱՇՎԻՆ

1. Բանկերը կարող են շահաբաժիններ վճարել բացառապես տարեկան արդյունքներով:

2. Բանկի փաստացի համալրված կանոնադրական հիմնադրամի նվազեցումը գործունեության ընթացքում` դրա հաշվին շահաբաժիններ բաշխելու, մասնակցության հետ գնման, բաժնի առանձնացման ձևերով կամ այլ կերպ` արգելվում է, բացառությամբ «Բանկերի և վարկային կազմակերպությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքի: Սույն հոդվածի խախտմամբ շահաբաժիններ բաշխելու դեպքում Կենտրոնական բանկը բանկի բանկային գործունեության լիցենզիան ուժը կորցրած է ճանաչում:

3. Կենտրոնական բանկը բանկին սահմանափակում կամ արգելում է մասնակիցներին շահաբաժիններ վճարել, եթե դրանք բաշխելու պահին բանկի կրած կորուստները (վնասները) հավասար են այդ պահին բանկում առկա չբաշխված զուտ շահույթի գումարին կամ գերազանցում են այն: Բանկի բաժնետերերին շահաբաժիններ բաշխելն արգելվում է, եթե այդ պահին բանկի կրած կորուստները (վնասները) հավասար են կամ գերազանցում են բանկում առկա չբաշխված զուտ շահույթի գումարը:

(36-րդ հոդվածը խմբ. 23.10.01 ՀՕ-253, լրաց. 27.04.04 ՀՕ-65-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։