Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2005-06-28-ից մինչև 2006-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 40. ՀԱՆՑԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼԵԼԸ

գործել է մինչև 2006-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 40. ՀԱՆՑԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼԵԼԸ

1. Հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների (փող, թանկարժեք մետաղներ և այլն) շրջանառությունը բանկերում` բանկի կանոնադրական հիմնադրամում մասնակցության, բանկում հաշիվ կամ ավանդային հաշիվ բացելու, դրանցով փոխանցում կատարելու կամ դրանցով այլ գործարքներ ու գործառնություններ իրականացնելու ձևով, արգելվում է: Կենտրոնական բանկը սահմանում է բանկերում հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների շրջանառության և տեռորիզմի ֆինանսավորման կանխարգելման կարգը: Կենտրոնական բանկը կարող է սահմանել կասկածելի գործառնությունների վերաբերյալ բանկերի կողմից ներկայացվող տեղեկանքների և հաշվետվությունների ներկայացման հատուկ կարգ և ձևեր, բանկային հաշվի բացման համար բանկի կողմից պահանջվող տեղեկությունների օրինակելի ցանկ, դադարեցնել այն հաշիվներով գործառնությունները, որոնց տերերը կասկածվում են հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների շրջանառության կամ տեռորիզմի ֆինանսավորման մեջ` համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 926 հոդվածի, ինչպես նաև իրականացնել սույն օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված այլ լիազորություններ:

2. Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է բանկից, բանկի հաճախորդից, պարտատերից, կոնտրագենտից, մասնակցից կամ մասնակցություն ձեռք բերող անձից պահանջել սույն հոդվածով նախատեսված միջոցների ծագման օրինականության վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթեր կամ տեղեկատվություն, որոնց ցանկը սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը: Այդ միջոցների ծագման, շրջանառության օրինականության վերաբերյալ կասկածներ ունենալու դեպքում, եթե տվյալ անձը հակառակը չի ապացուցում, Կենտրոնական բանկն իրավասու է մերժել սույն օրենքով սահմանված նախնական համաձայնության, համաձայնության, հավանության, գրանցման կամ նման ցանկացած դիմում կամ միջնորդագիր, ինչպես նաև կիրառել սույն օրենքով նախատեսված պատժամիջոցներ:

3. Կենտրոնական բանկն իր կողմից ընդունված նորմատիվ իրավական ակտերին համապատասխան կարող է հանձնարարել բանկին` բանկի հաճախորդից, կոնտրագենտից, պարտատերից, մասնակցից կամ մասնակցություն ձեռք բերող անձից պահանջել սույն հոդվածով նախատեսված միջոցների ծագման օրինականության վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթեր կամ տեղեկատվություն, որոնց ցանկը սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը:

(40-րդ հոդվածը խմբ. 23.10.01 ՀՕ-253, 23.10.02 ՀՕ-426-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։