Գլուխ 6 · ՀԱՇՎԱՌՈՒՄԸ, ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 59. ՀԱՇՎԵԿՇՌԻ, ԱՈՒԴԻՏԱՅԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ և ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ
Հոդված 59. ՀԱՇՎԵԿՇՌԻ, ԱՈՒԴԻՏԱՅԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ և ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ
1. Բանկերը պարտավոր են ֆինանսական տարվա ավարտից հետո չորսամսյա ժամկետում մամուլում հրապարակել իրենց հաշվեկշռի և աուդիտային եզրակացության համառոտ ամփոփագիրը, տարեկան ֆինանսական հաշվետվությունը:
2. Բանկերը պարտավոր են մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը հրապարակել իրենց եռամսյակային ֆինանսական հաշվետվությունը:
(59-րդ հոդվածը փոփ. 03.03.04 ՀՕ-46-Ն)