Հոդված 49. ՄԵԿ ՓՈԽԱՌՈՒԻ, խոշոր փոխառուների ԳԾՈՎ ՌԻՍԿԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԸ (չափերը)
Հոդված 49. ՄԵԿ ՓՈԽԱՌՈՒԻ, խոշոր փոխառուների ԳԾՈՎ ՌԻՍԿԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԸ (չափերը)
Մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափը սահմանվում է որպես բանկի կողմից մեկ փոխառուին և նրա հետ փոխկապակցված անձանց տրամադրված վարկերի, այդ թվում` բանկային հաշվի վարկավորման, բոլոր այլ փոխառությունների, ֆակտորինգային, լիզինգային գործառնությունների, տրամադրված նախավճարների, կանխավճարների, բանկի կողմից մատուցված ծառայության կամ ապրանքի դիմաց տարաժամկետ վճարումների, ակրեդիտիվների, փոխառուի կամ նրա հետ փոխկապակցված անձանց թողարկած արժեթղթերում ներդրումների, ինչպես նաև բանկի նկատմամբ ցանկացած հիմքով ծագած այլ դեբիտորական պարտավորությունների, նրա պարտավորությունների դիմաց տրված երաշխիքների և երաշխավորությունների, Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած այլ պարտավորությունների, գումարի և բանկի ընդհանուր կապիտալի հետ հարաբերակցության առավելագույն չափ:
Բանկի խոշոր փոխառուների գծով ռիսկի առավելագույն չափը սահմանվում է համաձայն սույն հոդվածի 1-ին կետի, ընդ որում, խոշոր փոխառուները սահմանվում են Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ:
(49-րդ հոդվածը խմբ. 23.10.01 ՀՕ-253, լրաց., փոփ. 03.03.04 ՀՕ-46-Ն)