Հոդված 17. ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄԸ և ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ
Հոդված 17. ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄԸ և ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ
1. Լիազոր մարմինը ստուգումների կամ հեռակա վերահսկողության միջոցով արձանագրում է թույլ տրված խախտումը և նախազգուշացնում գրավատանը:
2. Նախազգուշացումը նախատեսում է նաև թույլ տված խախտումը լիազոր մարմնի սահմանած ժամկետում վերացնելու կամ ապագայում նման խախտումը կանխելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարական, որի կատարումը պարտադիր է:
3. Նախազգուշացումը` որպես պատասխանատվության միջոց, կիրառվում է, եթե գրավատունը`
ա) չի ապահովել սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ, 5-րդ հոդվածի 6-րդ և 9-րդ հոդվածի 3-րդ մասերում նշված պահանջներից որևէ մեկը.
բ) խախտել է 6-րդ հոդվածի 2-րդ մասի «բ», «գ», «ե», «զ» և «ը» և 7-րդ հոդվածի 1-ին մասի «է» ենթակետերում նշված պահանջներից որևէ մեկը.
գ) սահմանված ժամկետներում չի ներկայացրել սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «բ» և «գ» ենթակետերով նախատեսված հաշվետվությունները:
(17-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-246-Ն)