Հոդված 8. ԳՐԱՎԱՏԱՆ ԿՈՂՄԻՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Հոդված 8. ԳՐԱՎԱՏԱՆ ԿՈՂՄԻՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
1. Գրավատան կողմից վարկերը տրվում են որոշակի ժամկետով, միայն հայկական դրամով` «Անկանխիկ գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում՝ կանխիկ կամ անկանխիկ վճարման ձևով:
2. Եթե վարկն ամբողջությամբ մարելու օրը վարկառուի կողմից վարկը մարելու հնարավորությունը բացառվում է գրավատան հայտարարած աշխատանքային օրերին (ժամերին) փակ լինելու պատճառով, ապա վարկն ամբողջությամբ մարելու օր է համարվում հաջորդ աշխատանքային օրը: Ընդ որում, սույն մասում նշված պայմանի կիրառման դեպքում վարկի մարման օրվա փոփոխությունը չի կարող հանգեցնել հաշվարկվող տոկոսավճարի աճին:
3. Կողմերի համաձայնությամբ, միևնույն վարկային պայմանագրով, վարկի ժամկետի առանձին հատվածների համար կարող են սահմանվել վարկի տարբեր տոկոսներ:
(8-րդ հոդվածը խմբ. 18.01.22 ՀՕ-17-Ն)
(18.01.22 ՀՕ-17-Ն օրենքն ունի անցումային դրույթ)