Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-01-01-ից մինչև 2025-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 12 · ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՓԱՅԵՐԻ ԵՎ ԱՆՈՒԻՏԵՏԻ ԺԱՌԱՆԳՈՒՄԸ

Հոդված 59. Կենսաթոշակային ֆոնդերի փայերի ժառանգման մասին դիմումը մերժելը

գործել է մինչև 2025-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 59. Կենսաթոշակային ֆոնդերի փայերի ժառանգման մասին դիմումը մերժելը

1. Մասնակիցների ռեեստրը վարողն իրավունք ունի մերժելու սույն օրենքի 58-րդ հոդվածով սահմանված դիմումը, եթե դիմումը չի համապատասխանում սույն օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջներին կամ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված ձևին:

Դիմումը մերժելու և դրա պատճառների մասին մասնակիցների ռեեստրը վարողը տեղեկացնում է դիմում ներկայացրած ժառանգին այն եղանակով, որ եղանակով դիմումը ներկայացվել է:

2. Մասնակիցների ռեեստրը վարողի կողմից սույն օրենքի 58-րդ հոդվածով նախատեսված դիմումը սահմանված պահանջները չբավարարելու հիմքով մերժվելու դեպքում ժառանգը պետք է ներկայացնի սահմանված պահանջները բավարարող դիմում:

(59-րդ հոդվածը խմբ. 01.03.17 ՀՕ-71-Ն, փոփ. 12.06.24 ՀՕ-301-Ն)

(12.06.24 ՀՕ-301-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։