Հոդված 2. Վճարահաշվարկային համակարգի և վճարահաշվարկային կազմակերպությունների գործունեության իրավական կարգավորումը
Հոդված 2. Վճարահաշվարկային համակարգի և վճարահաշվարկային կազմակերպությունների գործունեության իրավական կարգավորումը
1. Վճարահաշվարկային համակարգի և վճարահաշվարկային կազմակերպությունների գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենքով, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, իսկ օրենքով նախատեսված դեպքերում և պայմաններով` Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի (այսուհետ` Կենտրոնական բանկ) նորմատիվ իրավական ակտերով և իրավական այլ ակտերով:
2. Վճարահաշվարկային կազմակերպությունների անվճարունակության և սնանկության ընթացակարգը կարգավորվում է «Անվճարունակության (սնանկության) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:
3. Վճարահաշվարկային կազմակերպությունների վերակազմակերպման, լուծարման հիմքերը և ընթացակարգերը կարգավորվում են սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով և տվյալ կազմակերպական-իրավական տեսակի վճարահաշվարկային կազմակերպության գործունեությունը կարգավորող օրենքներով և իրավական այլ ակտերով:
(հոդվածը 18.06.26 ՀՕ-260-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի պաշտոնական հրապարակումից մեկ տարի հետո)