Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2006-01-19-ից մինչև 2007-12-22։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ, ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ, ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՈՒԴԻՏԱՅԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ, ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆ ՈՒ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

Հոդված 25. Հաշվապահական հաշվառումը և ֆինանսական հաշվետվությունները, աուդիտային ստուգումը, ֆինանսական հաշվետվությունների և աուդիտային եզրակացության հրապարակումը

գործել է մինչև 2007-12-22Բացել ARLIS-ում

Հոդված 25. Հաշվապահական հաշվառումը և ֆինանսական հաշվետվությունները, աուդիտային ստուգումը, ֆինանսական հաշվետվությունների և աուդիտային եզրակացության հրապարակումը

1. Վճարահաշվարկային կազմակերպությունները հաշվապահական հաշվառումը վարում են Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտներին համապատասխան: Վճարահաշվարկային կազմակերպություններն առանձին վարում են վճարահաշվարկային ծառայությունների հաշվառում, որի կարգը սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը` կառավարության լիազորած մարմնի հետ համաձայնեցված:

2. Վճարահաշվարկային կազմակերպությունները Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած կարգով և ժամկետներում կազմում, հրապարակում և Կենտրոնական բանկ են ներկայացնում Հայաստանի Հանրապետության օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված ֆինանսական հաշվետվությունները, ինչպես նաև Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած այլ հաշվետվություններ:

3. Յուրաքանչյուր տարի վճարահաշվարկային կազմակերպության վճարահաշվարկային բնագավառում գործունեությունն ստուգվում է աուդիտորական գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող անկախ աուդիտորական կազմակերպության կողմից, որին ընտրում է վճարահաշվարկային կազմակերպությունը:

4. Անկախ աուդիտորական կազմակերպության եզրակացությունը վճարահաշվարկային կազմակերպությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում ֆինանսական տարվա ավարտից հետո` վեցամսյա ժամկետում:

5. Վճարահաշվարկային կազմակերպությունները պարտավոր են ֆինանսական տարվա ավարտից հետո` վեցամսյա ժամկետում, հրապարակել իրենց տարեկան ֆինանսական հաշվետվությունները և աուդիտային եզրակացությունը` առնվազն 2000 տպաքանակ ունեցող մամուլում:

6. Վճարահաշվարկային կազմակերպությունները պարտավոր են պարբերաբար հրապարակել իրենց վճարահաշվարկային գործունեության վերաբերյալ տեղեկություններ` Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած կարգով և հաճախականությամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։