Հոդված 3. Օրենքի գործողության շրջանակները
Հոդված 3. Օրենքի գործողության շրջանակները
Սույն օրենքի դրույթները տարածվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (Կենտրոնական բանկ), Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, այդ թվում դրանց և օտարերկրյա բանկերի` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերի (բաժանմունքների), ներկայացուցչությունների վրա (այսուհետև` «բանկեր»), ինչպես նաև բոլոր ֆիզիկական, իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների (այսուհետև` անձինք) վրա, որոնք սույն օրենքով սահմանված կարգով բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ են ստացել կամ տեղեկացել են դրանց: Եթե կոնկրետ դրույթի բովանդակությունից այլ բան չի բխում, սույն օրենքում «բանկ» տերմինը ներառում է նաև Կենտրոնական բանկը` նաև օրենքով սահմանված պատասխանատվության առումով:
Սույն օրենքը տարածվում է լուծարման գործընթացում գտնվող բանկերի վրա, եթե այլ բան չի բխում լուծարման՝ օրենքով նախատեսված առանձնահատկություններից:
(3-րդ հոդվածը լրաց. 15.11.05 ՀՕ-228-Ն)