Հոդված 13.1
Հոդված 13.1.
Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի շրջանակներում բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունների տրամադրումը
«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տեղեկատվությունը Կենտրոնական բանկի կողմից վերլուծվելու արդյունքում, եթե պարզվում է, որ տեղի է ունեցել ապօրինի ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման կամ ահաբեկչության ֆինանսավորման դեպք կամ փորձ, Կենտրոնական բանկն ուղղակիորեն հաղորդում է ներկայացնում քրեական հետապնդում իրականացնող համապատասխան մարմին:
Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքով սահմանված տեղեկատվությունը Կենտրոնական բանկի կողմից վերլուծվելու արդյունքում, եթե պարզվում է, որ տեղի է ունեցել փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման դեպք կամ փորձ, Կենտրոնական բանկն ուղղակիորեն հաղորդում է ներկայացնում քրեական հետապնդում իրականացնող համապատասխան մարմնին: Ի լրումն հաղորդման կամ քրեական հետապնդման մարմիններից ստացված հարցման հիման վրա Կենտրոնական բանկի կողմից կարող են ներկայացվել նաև բանկային գաղտնիք պարունակող տեղեկություններ:
«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքով սահմանված կարգով Կենտրոնական բանկի կողմից օտարերկրյա ֆինանսական հետախուզության մարմիններին կարող են տրամադրվել բանկային գաղտնիք պարունակող տեղեկություններ:
(13.1հոդվածը լրաց. 14.12.04 ՀՕ-14, փոփ., լրաց. 26.05.08 ՀՕ-84-Ն)