Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Սույն օրենքի կարգավորման առարկան
Հոդված 1. Սույն օրենքի կարգավորման առարկան
Սույն օրենքը կարգավորում է արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության բնագավառներում խնդիրներ իրականացնող` Փրկարար ծառայության գործունեության հիմնական սկզբունքները, այդ մարմնում ծառայությունը, պաշտոնները և կոչումները, ծառայության անցնելու կարգն ու պայմանները, պաշտոնի նշանակման և կոչումներ շնորհելու կարգը, ծառայության հետ կապված` ծառայողների իրավունքները, պարտականությունները, պատասխանատվությունը, իրավական և սոցիալական երաշխիքները, ծառայության հետ կապված այլ առանձնահատկություններն ու հիմնական հարաբերությունները: (1-ին հոդվածը փոփ. 08.12.11 ՀՕ-305-Ն)