Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2016-05-06-ից մինչև 2017-04-15։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼԸ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼԸ

Հոդված 28. Փրկարարական կոչումը վերականգնելը

գործել է մինչև 2017-04-15Բացել ARLIS-ում

Հոդված 28. Փրկարարական կոչումը վերականգնելը

1. Նախկին փրկարարական կոչումը վերականգնում է փրկարարական կոչումը շնորհելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը` կոչումից զրկված անձանց դատվածության հանման կամ մարման, ինչպես նաև հանրապետական գործադիր մարմնի ղեկավարի կողմից ստեղծված ատեստացիոն հանձնաժողովի որոշման առկայության դեպքերում:

2. Փրկարարական կոչումը վերականգնելու վերաբերյալ զեկուցագրերը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ատեստացիոն հանձնաժողովը քննարկում է ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում: Դրական հիմքերի առկայության դեպքում հանձնաժողովը նախապատրաստում է փրկարարական կոչումը վերականգնելու վերաբերյալ միջնորդագիր, որին ընթացք է տրվում կոչում շնորհելու ներկայացման համար սահմանված կարգով:

3. Անօրինական դատապարտված քաղաքացիների նախկին փրկարարական կոչումը վերականգնվում է փրկարարական կոչումից զրկվելու օրվանից` արդարացման որոշումն ուժի մեջ մտնելուց հետո:

(28-րդ հոդվածը փոփ. 08.12.11 ՀՕ-305-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։