Հոդված 74. Ծառայողներին տրվող դրամական օգնության դեպքերը և պայմանները
Հոդված 74. Ծառայողներին տրվող դրամական օգնության դեպքերը և պայմանները
1. Ծառայողին, իսկ նրա մահվան դեպքում նրա ընտանիքի անդամներին կարող է տրվել միանվագ դրամական օգնություն՝ պաշտոնային դրույքաչափի չափով:
2. Դրամական օգնությունը կարող է նաև տրվել՝
ա) ծառայողի կամ նրա ընտանիքի անդամի մահվան դեպքում.
բ) ծառայողի կամ նրա ընտանիքի անդամի երկարատև հիվանդության դեպքում.
գ) աղետի հետևանքով պատճառված վնասի դեպքում:
3. Դրամական օգնությունը կարող է տրվել ծառայողի (նրա մահվան դեպքում ընտանիքի անդամների) դիմումի կամ նրա անմիջական ղեկավարի զեկուցագրի հիման վրա:
4. Առողջության, տարիքի, ժամկետը լրանալու, հաստիքների կամ թվակազմի կրճատման պատճառով ծառայությունից սահմանված կարգով արձակվելու, ինչպես նաև երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու դեպքում ծառայողներին տրվում է դրամական օգնություն`
ա) մինչև 10 օրացուցային տարի ծառայած ծառայողներին` դրամական բավարարման հնգապատիկի չափով.
բ) 10-ից մինչև 15 օրացուցային տարի ծառայած ծառայողներին` դրամական բավարարման տասնապատիկի չափով.
գ) 15-ից 20 օրացուցային տարի ծառայած ծառայողներին` դրամական բավարարման տասնհինգապատիկի չափով.
դ) 20-ից ավելի օրացուցային տարի ծառայած ծառայողներին` դրամական բավարարման քսանապատիկի չափով:
(74-րդ հոդվածը լրաց. 08.12.11 ՀՕ-305-Ն)