Գլուխ 6 · ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆԸ
Հոդված 35. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 35. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Հանձնաժողովի որոշումը տնտեսվարող սուբյեկտների, պետական մարմինների և նրանց պաշտոնատար անձանց կողմից ենթակա է կատարման` որոշման մեջ նշված ժամկետում:
2. Հանձնաժողովն իր որոշման չկատարման դեպքում իրավասու է հայցով դիմել դատարան:
3. Հանձնաժողովի որոշման բողոքարկումը չի կասեցնում դրա գործողությունը (կատարումը):
(35-րդ հոդվածը փոփ., լրաց., խմբ. 22.02.07 ՀՕ-107-Ն, փոփ. 12.04.11 ՀՕ-137-Ն)