Հոդված 27. ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ, ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ և ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ
Հոդված 27. ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ, ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ և ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ
1. Հանձնաժողովը կազմում է իր գործունեության տարեկան ծրագիրը, որը Հանձնաժողովի նախագահի կողմից մինչև հոկտեմբերի 1-ը ներկայացվում է Ազգային ժողովի հաստատմանը: Ծրագիրը չհաստատվելու դեպքում Հանձնաժողովի անդամները տասնօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնում են հրաժարական, որն ընդունվում է հաջորդ օրը: Տարեկան ծրագիրը ներառում է`
ա) տնտեսական մրցակցության իրավիճակի վերլուծությունը և առկա հիմնախնդիրների բացահայտումը.
բ) տնտեսական մրցակցության պաշտպանության միջոցառումները և դրանց իրականացման ժամանակացույցը.
գ) տնտեսական մրցակցության կարգավորման մեխանիզմները.
դ) սույն օրենքով սահմանված խնդիրների և գործառույթների իրականացման համար Հանձնաժողովի կողմից կիրառման ենթակա անհրաժեշտ այլ խնդիրներ:
2. Հանձնաժողովը յուրաքանչյուր տարի` մինչև մայիսի 1-ը, Հայաստանի Հանրապետության Նախագահին և Ազգային ժողով է ներկայացնում ու հրապարակում իր նախորդ տարվա գործունեության հաշվետվությունը, որը ներառում է`
ա) համառոտ տեղեկատվություն` Հանձնաժողովի գործունեության վերաբերյալ.
բ) ապրանքային շուկաների վերլուծությունը.
գ) տնտեսական մրցակցության կարգավորման ու վերահսկման ուղղությամբ իրականացված միջոցառումները.
դ) իր գործունեության ֆինանսական հաշվետվությունը:
3. Ազգային ժողովի կողմից հաշվետվությունը չհաստատվելու դեպքում Հանձնաժողովի անդամները տասնօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնում են հրաժարական, որն ընդունվում է հաջորդ օրը:
4. Հայաստանի Հանրապետության Նախագահը Հանձնաժողովի անդամների հրաժարականն ընդունելուց հետո տասնհինգօրյա ժամկետում նշանակում է Հանձնաժողովի նոր կազմ: