Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-03-30-ից մինչև 2018-04-09։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2018-04-09-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 11 · ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 54. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆԸ

գործել է մինչև 2018-04-09ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 54. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆԸ

1. Ոստիկանության ուսումնական հաստատությունը ոստիկանությունում գործող պետական ոչ առևտրային կազմակերպություն է:

2. Ոստիկանության ուսումնական հաստատության ղեկավարի, նրա տեղակալի (տեղակալների), ոստիկանության ծառայության մասնագիտական առարկաների կրթաճյուղերի, ամբիոնների և ֆակուլտետների ղեկավարների, նրանց տեղակալների, այդ կրթաճյուղերի, ամբիոնների պրոֆեսորների և դոցենտների պաշտոնները համապատասխանում են ոստիկանության գլխավոր խմբի պաշտոններին, իսկ նշված կրթաճյուղերի, ամբիոնների ավագ դասախոսներինը և դասախոսներինը` ավագ խմբի պաշտոններին:

3. Սույն հոդվածի երկրորդ մասում նշված ծառայողներին համապատասխան պաշտոններում նշանակում և պաշտոններից ազատում է պետական կառավարման մարմնի ղեկավարը:

4. (մասն ուժը կորցրել է 08.12.11 ՀՕ-333-Ն)

5. (մասն ուժը կորցրել է 14.12.04 ՀՕ-131-Ն)

6. Ոստիկանության ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական անձնակազմին ներկայացվող պահանջները սահմանում է պետական կառավարման մարմնի ղեկավարը:

7. Պետական կառավարման մարմնի ղեկավարի հրամանով ոստիկանության ուսումնական հաստատությունում կարող են սահմանվել պրոֆեսորադասախոսական անձնակազմի պաշտոններ, որոնցում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով նշանակվում են համապատասխան գիտական աստիճան (կոչում) ունեցող, սույն օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պահանջները բավարարող, սակայն ոստիկանությունում ծառայության չանցնող անձինք` տվյալ պաշտոնում ոստիկանության ծառայողի համար նախատեսված համարժեք վարձատրությամբ: Սույն մասով նախատեսված դեպքերում վարձատրության համարժեքությունը որոշելու համար անհրաժեշտ ծառայության ստաժի և գիտամանկավարժական աշխատանքի ստաժի համապատասխանությունը որոշվում է ոստիկանության ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական անձնակազմին ներկայացվող պահանջները սահմանող` պետական կառավարման մարմնի ղեկավարի հրամանով:

(54-րդ հոդվածը խմբ., փոփ. 14.12.04 ՀՕ-131-Ն, փոփ. 08.12.11 ՀՕ-333-Ն, 17.12.14 ՀՕ-218-Ն, լրաց. 16.12.16 ՀՕ-215-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։