Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-04-09-ից մինչև 2022-07-01։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2022-07-01-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 11 · ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 54. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆԸ

գործել է մինչև 2022-07-01ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 54. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆԸ

1. Ոստիկանության ուսումնական հաստատությունը ոստիկանությունում գործող պետական ոչ առևտրային կազմակերպություն է:

2. Ոստիկանության ուսումնական հաստատության ղեկավարի, նրա տեղակալի (տեղակալների), ոստիկանության ծառայության մասնագիտական առարկաների կրթաճյուղերի, ամբիոնների և ֆակուլտետների ղեկավարների, նրանց տեղակալների, այդ կրթաճյուղերի, ամբիոնների պրոֆեսորների և դոցենտների պաշտոնները համապատասխանում են ոստիկանության գլխավոր խմբի պաշտոններին, իսկ նշված կրթաճյուղերի, ամբիոնների ավագ դասախոսներինը և դասախոսներինը` ավագ խմբի պաշտոններին:

3. Սույն հոդվածի երկրորդ մասում նշված ծառայողներին համապատասխան պաշտոններում նշանակում և պաշտոններից ազատում է Ոստիկանության պետը:

4. (մասն ուժը կորցրել է 08.12.11 ՀՕ-333-Ն)

5. (մասն ուժը կորցրել է 14.12.04 ՀՕ-131-Ն)

6. Ոստիկանության ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական անձնակազմին ներկայացվող պահանջները սահմանում է Ոստիկանության պետը:

7. Ոստիկանության պետի հրամանով ոստիկանության ուսումնական հաստատությունում կարող են սահմանվել պրոֆեսորադասախոսական անձնակազմի պաշտոններ, որոնցում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով նշանակվում են համապատասխան գիտական աստիճան (կոչում) ունեցող, սույն օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պահանջները բավարարող, սակայն ոստիկանությունում ծառայության չանցնող անձինք` տվյալ պաշտոնում ոստիկանության ծառայողի համար նախատեսված համարժեք վարձատրությամբ: Սույն մասով նախատեսված դեպքերում վարձատրության համարժեքությունը որոշելու համար անհրաժեշտ ծառայության ստաժի և գիտամանկավարժական աշխատանքի ստաժի համապատասխանությունը որոշվում է ոստիկանության ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական անձնակազմին ներկայացվող պահանջները սահմանող` Ոստիկանության պետի հրամանով:

8. Ոստիկանության ուսումնական հաստատությունում կրթական ծրագրերի և դասընթացների կազմակերպման և իրականացման նպատակով կարող են ներգրավվել պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամ չհամարվող անձինք, որոնց հետ կնքվում է ծառայությունների մատուցման պայմանագիր: Կրթական ծրագրերում ներգրավված, սակայն ոստիկանության ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամ չհամարվող անձանց ընտրության կարգը և ներկայացվող չափանիշները սահմանում է Ոստիկանության պետը՝ հաշվի առնելով կրթական ծրագրի առանձնահատկությունները։

(54-րդ հոդվածը խմբ., փոփ. 14.12.04 ՀՕ-131-Ն, փոփ. 08.12.11 ՀՕ-333-Ն, 17.12.14 ՀՕ-218-Ն, լրաց. 16.12.16 ՀՕ-215-Ն, փոփ. 31.05.19 ՀՕ-49-Ն, լրաց. 03.06.20 ՀՕ-296-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։