Հոդված 47. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՔԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ
Հոդված 47. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՔԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ
1. Ոստիկանությունում բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցնող, ինչպես նաև բարձրագույն կոչում ունեցող ծառայողների համար սահմանվում են ծառայության հետևյալ տարիքային սահմանափակումները.
Պաշտոնը կամ պաշտոնների խումբը Ծառայության սահմանային տարիքը Ծառայության ժամկետի հնարավոր
երկարաձգման ժամանակահատվածը
Ոստիկանության պետ 60 մինչև 5 տարի
Ոստիկանության պետի տեղակալ,
Ոստիկանության զորքերի հրամանատար 60 մինչև 3 տարի
ոստիկանության գլխավոր խմբի պաշտոն զբաղեցնող և ոստիկանության բարձրագույն կոչում ունեցող ծառայողներ 60 մինչև 3 տարի
2. Ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների ծառայության ժամկետը երկարաձգվում է Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ սույն օրենքի 13.1-ին հոդվածով սահմանված կարգով:
3. Ոստիկանության գլխավոր խմբի պաշտոն զբաղեցնող և ոստիկանության բարձրագույն կոչում ունեցող ծառայողների ծառայության ժամկետը երկարաձգվում է Ոստիկանության պետի կողմից:
4. Ոստիկանության գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող՝ 50 տարին լրացած և երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ձեռք բերած ոստիկանության ծառայողն իր ցանկությամբ կարող է շարունակել ծառայությունը ոստիկանությունում մինչև սույն հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով նախատեսված ծառայության սահմանային տարիքը, եթե Ոստիկանության պետը որոշում չի կայացրել նրան ազատելու ոստիկանությունում ծառայությունից երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ:
5. Ոստիկանության գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողների համար սահմանվում են ծառայության հետևյալ տարիքային սահմանափակումները.
Պաշտոնների խումբը Ծառայության սահմանային տարիքը
ոստիկանության գլխավոր խմբի պաշտոններ 62
ոստիկանության ավագ խմբի պաշտոններ 58
ոստիկանության միջին խմբի պաշտոններ 58
ոստիկանության կրտսեր խմբի պաշտոններ 55
6. Ոստիկանությունում փորձաքրեագիտական, պրոֆեսորադասախոսական, ծրագրավորման և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի, լրատվական, գիտահետազոտական, բժշկական բնույթի մասնագիտական պաշտոններ զբաղեցնող ծառայողները, ինչպես նաև Ոստիկանության պետի խորհրդականի և Ոստիկանության պետի տեղակալի խորհրդականի պաշտոններ զբաղեցնող ծառայողները կարող են ոստիկանությունում ծառայությունը շարունակել մինչև 65 տարին լրանալը:
7. Սույն օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին համապատասխան՝ ոստիկանության ծառայողը ոստիկանությունում ծառայությունից ազատվում է սույն հոդվածով սահմանված ծառայության սահմանային տարիքը լրանալուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում:
(47-րդ հոդվածը խմբ. 14.12.04 ՀՕ-131-Ն, փոփ. 06.12.07 ՀՕ-288-Ն, փոփ., լրաց. 08.12.11 ՀՕ-333-Ն, խմբ. 17.12.14 ՀՕ-218-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-273-Ն, 31.05.19 ՀՕ-49-Ն)