Հոդված 56. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 56. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆԸ
1. Ոստիկանության բժշկական հաստատությունում ծառայությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայությունը կանոնակարգող օրենքներին (բացառությամբ ծառայության ընդունվելու կարգի) և այլ իրավական ակտերին համապատասխան:
2. Ոստիկանության բժշկական հաստատության գործունեության և ֆինանսավորման կարգը, ինչպես նաև այդ հաստատության բժշկական ծառայություններից օգտվող մարմինների (ծառայողների) ցանկը սահմանում է Կառավարությունը:
2.1. Ոստիկանության բժշկական հաստատության կողմից քաղաքացիներին պայմանագրային հիմունքներով կարող են մատուցվել բժշկական օգնության և սպասարկման վճարովի ծառայություններ, որոնց դիմաց գանձվող վճարների չափերը սահմանում է Կառավարությունը:
3. Ոստիկանության բժշկական հաստատությունում պաշտոններում նշանակումները կատարում և կոչումները շնորհում է Ոստիկանության պետը:
(56-րդ հոդվածը լրաց. 14.12.04 ՀՕ-131-Ն, խմբ. 24.10.06 ՀՕ-169-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-273-Ն, լրաց., փոփ. 31.05.19 ՀՕ-49-Ն, խմբ. 14.11.19 ՀՕ-244-Ն)
(հոդվածը 16.12.22 ՀՕ-461-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում բժշկական օգնության և սպասարկման հարաբերությունները կանոնակարգող նոր իրավական ակտն ուժի մեջ մտնելու օրը)
(16.12.22 ՀՕ-461-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)