Գլուխ 9 · ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼԸ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼԸ
Հոդված 48. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏՎԱԾՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ, ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ և ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
Հոդված 48. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏՎԱԾՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ, ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ և ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
1. Ոստիկանությունում ծառայությունից ազատվածներին տրվող վճարումները, արտոնությունները, կենսաթոշակի ապահովումը և կենսաթոշակ նշանակելու պայմանները, տեսակները, կենսաթոշակի անցնելու կապակցությամբ տրվող դրամական օգնությունը և վճարումները, ծառայության ստաժի հաշվարկման կարգը, ինչպես նաև սոցիալական ապահովության հետ կապված մյուս հարաբերությունները սահմանվում են զինծառայողների սոցիալական ապահովության հարաբերությունները կարգավորող օրենքներով և այլ իրավական ակտերով:
2. Ոստիկանությունում ծառայությունից ազատված` բարձրագույն կոչում ունեցող քաղաքացիներն ստանում են ոստիկանական համազգեստ կրելու իրավունք: